41715 դիտում
11:32 05-09-2021
Խոշոր ավտովթար-հրդեհ Տավուշի մարզում. 28-ամյա վարորդը BMW-ով բախվել է ծառին. կա վիրավոր. BMW-ում կրակ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ավետիսյանը տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+