211652_close_icon
views-count52206 դիտում article-date 22:11 19-09-2017

Վայոց Ձորի մարզում 36–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտովթարի հետևանքով հրդեհ է տեղի ունեցել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ 36-ամյա Արման Մնացականյանը իր վարած Mercedes մակնիշի 81 AM 011 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ինչից հետո էլ ավտոմեքենայում հրդեհ է առաջացել: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ քաղաքացիները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և նրան տեղափոխել Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր