1385 դիտում
18:59 06-09-2021
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է պատերազմի արդյունքում տեղահանված միայնակ տարեցների հետ
Սեպտեմբերի 6-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կարևորելով տարեցների, միաժամանակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, այցելել է միայնակ տարեցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանգանակ» հասարակական կազմակերպության գրասենյակ և հանդիպել կազմակերպության ներկայացուցիչների և պատերազմի արդյունքում տեղահանված միայնակ տարեցների հետ:
Պաշտպանն ընդգծել է մեծահասակների կյանքի որակի բարելավման ուղղությամբ «Հանգանակի» կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և տարեցների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի կարևորությունը և շնորհակալություն հայտնել պատերազմից հետո տեղահանված միայնակ մեծահասակներին ևս կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին շահառու դարձնելու համար։
Հարցուպատասխանի ձևաչափով վեր են հանվել տեղահանված միայնակ տարեցների կարիքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել նրանց կեցության պայմաններին և իրավունքների պաշտպանությանը, որոնց արդյունավետ իրացման և պաշտպանության նպատակով Պաշտպանը հանդես կգա հստակ գործողություններով ու առաջարկություններով:
Հանդիպման ավարտին Գեղամ Ստեփանյանը նշել է, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2441 դիտում
16:57 24-01-2017
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»