211652_close_icon
views-count13100 դիտում article-date 14:25 07-09-2021

Մասիս քաղաքային համայնքի ղեկավար պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնական լիազորությունները՝ ըստ նախաքննական տվյալների. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ոստիկանությունը Մասիսի քննչական բաժնից ստացել է գրություն, թե քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մասիս քաղաքային համայնքի ղեկավար պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնական լիազորությունները:

Ըստ հասած տեղեկատվության, Մասիսի պաշտոնատար անձինք պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ դրդումներով, կամ խմբային շահերից ելնելով՝ քաղաքի Արարատյան փողոցի 5/1 հասցեում սեփականատիրոջ կողմից կառուցված ավտոլվացման կետը՝ ՀՀ կադաստրի կոմիտեում պետական գրանցում ստանալու համար դրդել եւ միջնորդել են պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնել, թե իբրեւ այդ տարածքում, շինարարական աշխատանքները կատարվել են «Մարի Շին» ՍՊԸ-ի կողմից, իսկ հեղինակային հսկողություն իրականացրած «Պռոֆէներջի» ՍՊԸ-ի տնօրենը եւ տեխնիկական հսկողություն իրականացնող աշխատակիցն իրենց ստորագրություններով եւ կնիքներով հաստատել են, որ կատարված շինաշխատանքները համապատասխանում են նախագծին, որի հետևանքով այդ կեղծ փաստաթղթերը դրվել են շրջանառության մեջ եւ էական վնաս պատճառել պետությանը եւ նրա օրինական շահերին:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր