211652_close_icon
views-count2348 դիտում article-date 18:14 07-09-2021

Այսօր տեսչական մարմինների տեսադաշտում կրկին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ, երկրորդ օրն անընդմեջ մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են Covid-19-ի պայմաններում ավտոբուսային, միկրոավտոբուսային ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների գործունության ընթացքում հակահամաճարակային կանոնների պահպանումը(դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, մանրադրամի համար նախատեսված արկղ, տրանսպորտային միջոցների ախտահանում)։
35 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում կազմվել է 4 վարչական արձանագրություն։

Հավելենք նաև, որառաջիկա օրերին Տեսչական մարմինների ու պարեկային ոստիկանների կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կկրի շարունակական բնույթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր