949 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել: Այս մասին իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Ըստ նրա, այդ հարցին նորովի անդրադառնալը խնդրահարույց է իրավական անվտանգության տեսանկյունից, այն ուղիղ ճանապարհ է՝ Հայկական կողմին անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հսկայական չափերի հասնող փոխհատուցում պահանջելու, ինչպես նաև Արցախի հարցը մեկընդմիշտ փակված համարելու թեզի հիմնավորվածության պատրանք ստեղծելու տեսանկյունից:
«Այնուամենայնիվ, ինչը՞ կարող էր առնվազն աղոտ հիմք լինել բանակցություններում իբր Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու ընկալման համար:
Մեկ անգամ ևս ընդգծենք, որ մինչ այդ՝ 1990թ. դեկտեմբերի 10-ին Արցախն արդեն անկախացել էր հանրաքվեի արդյունքներով, ինչը վիճարկում էր ադրբեջանական կողմը: Տարաձայնությունները բանակցությունների միջոցով հարթելու նկատառումով էլ ստեղծվեց Մինսկի Խումբը, որի շրջանակներում և դրանից դուրս քննարկումները բացառապես ընթացել են Արցախի կարգավիճակը վերջնականապես հստակեցնելու իրավաքաղաքական եղանակներ ընտրելու ուղղությամբ, որոնք հանրությանը հայտնի են «փուլային» և «փաթեթային» անվանումներով:
Երկու դեպքում էլ միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե պարզապես վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե, ինչի արդյունքները բոլորի համար էլ ակնհայտ էին, մասնավորապես՝ հայկական կողմը մտահոգվելու ոչինչ չուներ, ուստի ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը: Հակառակ պարագայում ադրբեջանական կողմը վաղուց կհամաձայնվեր ...»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
4277 դիտում
22:24 22-11-2020
Գևորգ Դանիելյան. Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին
1979 դիտում
21:43 10-08-2021
Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը. ՄԻՊ
Այս բաժնից
970 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
700 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին