211652_close_icon
views-count2099 դիտում article-date 21:44 07-09-2021

Անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների ազատ արձակելու ուղղությամբ․ ԵԺԿ

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 6-7-ը հանդիպում է տեղի ունեցել Բրյուսելում, որի ժամանակ քննարկվել են քաղաքական զարգացումներն անդամ երկրներում, ինչպես նաև դիրքորոշումն Աֆղանստանի հարցով և իրավիճակը Հայաստանում ու Բելառուսում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԵԺԿ հայտարարության մեջ:

«ԵԺԿ քաղաքական վեհաժողովը տեղեկացվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակի մասին, որոնք դեռևս կալանավորված են, ինչը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական օրենքը: Արձանագրվել է եվրոպական ինստիտուտների կողմից նոր ջանքերի անհրաժեշտությունն՝ ուղղված ռազմագերիների պատշաճ և առանց նախապայմանների ազատ արձակումն ապահովելուն»,- ասված է հայտարարության մեջ:

ԵԺԿ պատվիրակների հաջորդ համաժողովը կկայանա նոյեմբերի 17-18-ը Ռոտերդամում:

Նմանատիպ նյութեր