211652_close_icon
views-count2581 դիտում article-date 09:49 08-09-2021

Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խումբը շուտով կակտիվացնի իր առաքելությունը՝ այցեր կատարելով Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու: Ադրբեջանին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի կյանքի կոչել երազանքը՝ Հայաստանին Արցախի կարգավիճակը որոշելու բանակցային  գործընթացներից դուրս թողնելը: Իր բաղձալի ցանկությունն իրականացնելու համար Բաքուն պետք է միջազգային հանրությանն ապացուցի, որ բանակցությունների կարիք չկա, եւ որ Արցախի խնդիրն ինքը լուծել է սանձազերծած ագրեսիայի միջոցով, ինչը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով այն փաստը, որ հրադադարի հաստատման հենց հաջորդ օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկու անդամ, Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան միանգամից հայտարարեցին հակամարտության քաղաքական ու երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին:

Հայկական կողմի համար շատ ավելի ընդունելի է, որ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ անմիջապես նստի Արցախի Հանրապետության հետ, ինչը կնշանակեր հենց Բաքվի կողմից Արցախի սուվերենության մասնակի ճանաչում, բայց այդ հարցում կոմպլեքսավորված Բաքուն, ամենայն հավանականությամբ, չի գնա նման քայլի:

Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, կշարունակի իրականացնել Արցախի Հանրապետության եւ Ժողովրդի առաջ իր ստանձնած պարտավորությունները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր