1728 դիտում
14:06 09-05-2019
Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության միակ երաշխավորը. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխիքը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Լեռնային Ղարաբաղի 150 հազար մեր հայրենակիցների անվտանգությունը ողջ հայության համար եղել և մնում է ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր խնդիրը: Մենք՝ Հայաստանը շարունակում է լինել անվտանգության երաշխավորը, և մենք բազմաթիվ ձևեր ու գործիքներ ունեն՝ ապահովելու երաշխավորման այդ գործառույթը»,- նշեց Զ. Մնացականյանը:
Հավելեց, որ ընտրությունների արդյունքում ժողովրդի կողմից տրված քվեներով ստացած մանդատը թույլ է տալիս կառավարությանը բանակցելու ԼՂ խնդրի կարգավորման շուրջ և փնտրելու խաղաղ կարգավորման ձևաչափը: «Մեր հասարակության մեջ, մեր երկրի մեջ կառավարությունն ընտրությունների միջոցով արտահայտում է ժողովրդի կամքը: Եվ այդ կամքի՝ ընտրությունների արդյունքում տրված մանդատի հիման վրա է կառավարությունն իր վրա վերցրել պատասխանատվությունը»,- հավելեց նա:
Նմանատիպ նյութեր
2574 դիտում
19:54 06-08-2022
Արցախից ՀՀ զինուժի դուրս բերումով ՀՀ-ն դե ֆակտո դադարեց լինել Արցախի անվտանգության երաշխավորը. Վահե Գրիգորյան
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին