1287 դիտում
16:41 08-09-2021
Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր համակարգ կներդրվի
Հայաստանի միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ այսօր տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում օտարերկրացիներին արդյունավետ և պարզեցված աշխատանքի թույլտվության համակարգի ներդրման թեմայով: Նոր համակարգը գործարկվելու է 2022 թ-ի հունվարի 1-ից: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Միգրացիոն ծառայությունից:
Առաջիկայում նախագիծը կդրվի հանրային քննարկման: Օտարերկրացուն ներկայում աշխատանքի թույլտվություն տալիս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչի հիման վրա օտարերկրացին դիմում է Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն՝ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու նպատակով: Նոր համակարգով այս գործընթացները միավորվում են ու ամբողջությամբ դառնում են էլեկտրոնային:
Այդպիսով, դյուրացվում է գործատուի բեռը, քանի որ աշխատանքի թույլտվություն օտարերկրացուն տրվում է գործատուի դիմումի հիման վրա և այն պարագայում, երբ թափուր հաստիքը չի համալրվում ՀՀ քաղաքացի թեկնածուով: Նոր հարթակի ներդրմամբ կրճատվում են գործընթացի ժամկետները, դյուրացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, միևնույն հարթակում էլեկտրոնային եղանակով հասանելիություն են ստանում ոլորտի պետական կառույցները:
Քննարկմանը մասնակցում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև Միգրացիոն ծառայության, ՄԱԿ ՄՄԿ-ի աշխատակիցները, նախագծի հեղինակ փորձագետներն ու էլեկտրոնային համակարգի հեղինակ ծրագրավորողները:
Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում համակարգի գործարկման տարբեր սցենարների շուրջ: Ներկաները կիսվեցին իրենց փորձառությամբ, հնարավոր բարդություններով, հայտնեցին իրենց մտահոգությունները, իսկ նախաձեռնության հեղինակները առաջարկեցին բարձրաձայնված հարցերի հնարավոր արդյունավետ լուծումներն ու ի գիտություն ընդունեցին հնչած առաջարկները: Մինչև տարվա վերջ Միգրացիոն ծառայությունը կնախաձեռնի հանդիպումների շարք օտարերկրացի ներգրավելու փորձառություն ունեցող գործատուների հետ: Մասնագետները կներկայացնեն համակարգի գործառույթները, կարձանագրեն նաև շահառուների առաջարկներն ու կարծիքները:

Նմանատիպ նյութեր
5638 դիտում
21:47 27-02-2022
Համատիրությունների աշխատանքի համար Երևանում կներդրվի կառավարման էլեկտրոնային համակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3349 դիտում
16:59 20-12-2017
2018-ից կներդրվի մաքսային հսկողության նոր գործիք՝ բեռների վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից