211652_close_icon
views-count2211 դիտում article-date 23:42 08-09-2021

ՖԻՖԱ-ն ԱՊԼ-ում հանդես եկող 8 բրազիլացի ֆուտբոլիստի արգելել է 5 օր խաղալ

ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Լիդսի» նկատմամբ՝ նրանց 8 բրազիլացի ֆուտբոլիստներին արգելելով հանդես գալ թիմերի կազմերում 5 օրով: Այս պատիժը հաջորդել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) բողոքարկմանը, հայտնում է Armsport.am-ը:

Ավելի վաղ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները հրաժարվել էին ֆուտբոլիստներին ազգային թիմի ճամբար բաց թողնել, քանի որ Բրազիլիան ընդգրկված է կորոնավիրուսային երկրկների կարմիր ցուցակում: Այս երկրներից Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո քաղաքացիներից պահանջվում է 10-օրյա կարանտին:

Սեպտեմբերի 10-ից 14-ը, ըստ ՖԻՖԱ-ի պատժամիջոցների, ԱՊԼ հանդիպումներին չեն կարող մասնակցել Ռոբերտո Ֆիրմինոն, Ֆաբինյոն և Ալիսոնը («Լիվերպուլ»), Էդերսոնը և Գաբրիել Ժեզուսը («Մանչեսթեր Սիթի»), Ֆրեդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Տիագո Սիլվան («Չելսի») և Ռաֆինյան («Լիդս»):

Նմանատիպ նյութեր