113753 դիտում
19:41 08-09-2021
Արտյոմ Հարությունովի բարի կամքի դրսևորմամբ ավերակներից հիմնովին վերանորոգված դպրոցը դարձել է մայրաքաղաքի ամենաբացառիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան կրթօջախներից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա առթիվ «Շանթ» հեռուստաընկերության մեր գործընկերները գեղեցիկ տեսանյութ էին պատրաստել Արտյում Հարությունովի բարի կամքի դրսևորման վերաբերյալ:
Ա. Հարությունովի կողմից հիմնովին վերանորոգվել է Երևան քաղաքի Միսաք Մեծարենցի անվան դպրոցը: «Շանթ» հեռուստաընկերության մեր գործընկերները տեսանյութում մանրամասն ներկայացրել էին այդ ամենը, թե ինչպիսի ոգևորություն էր պատել ոչ միայն դպրոցի աշխատակազմին, դպրոցի սաներին ու նրանց ծնողներին, այ նաև այն մարդկանց, ովքեր այդ դպրոցի սաներ չեն:
Հրապարակումից հետո ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, չգիտես ինչու որոշեցին հայտնի «Խաթաբալա» ֆիլմի լացող կնանոնց նման իրենց դարակազմիկ ստատուսները գրել, թե ինչի պետք է Արտյոմ Հարությունովը նման բան անի, մինչդեռ այդ ստատուս գրողները եթե գոնե մեկ անգամ այցելեին նշված դպրոց ու տեսնեին, թե ինչ ահավոր վիճակում էր գտնվում դպրոցը, գուցե մոռանային այդ ստատուսների մասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցը հիմնովին վերանորոգելու համար Ա. Հարությունովի գլխավորությամբ աշխատանքները կատարվել են 24-ժամյա ռեժիմով:
Գրեթե ամեն օր նա այցելում էր շինհրապարակի վերածված դպրոց և հետևում էր աշխատանքներին: Անգամ ամեն մի մանրուք տեսնելիս, խորհրդակցում էր բանվորների, աշխղեկների հետ, թե ինչպես անեն, որ երեխաների համար դպրոցը դառնա տուն, նրանք դպրոց այցելելիս հաճույք զգան:
Այն, որ դպրոցը ամբողջովին ավերակի էր վերածվել, դա փաստ էր:
Ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ և տեսանյութ, թե ինչ էր դպրոցը մինչև Ա. Հարությունովի կողմից կապիտալ վերանորոգումը, և ինչ է դարձել դրանից հետո, որը ներկայացվել է «Շանթ» հեռուստաընկերության մեր գործընկերների կողմից:
Երևի հին ավերակի կադրերը տեսնելուց հետո որոշ մարդիկ իրենց ուղեղներին զոռ կտան ու կմտածեն, թե արդյոք իրենց երեխաներին նրանք կուղարկեին ավերակների վերածված դպրոց՝ ուսանելու:
Միսաք Մեծարենցի անվան դպրոցի բակում կրկնակի տոն է․ նոր ուսումնական տարի, նոր ու հարմարավետ պայմաններ։ Կեսդարյա պատմություն ունեցող կրթօջախը վերանորոգման կարիք ուներ երկար տարիներ, սակայն սեյսմակայուն էր և պետական ծրագրի մեջ ընդգրկվելու հնարավորություն չկար։
44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված հուշաքարի բացման առիթով հրավիրված միջոցառմանը Արտյոմ Հարությունովը տեղեկանում է նաև անմխիթար կրթօջախի մասին ու խոստանում, որ 44 օր անց դպրոցն այլ տեսք է ունենալու։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Դպրոցի հին ու քայքայված պատուհաններն ու դռները փոխարինվել են նորերով, հարդարվել ու գունեղ են դարձել պատերը, նորոգվել են սանհանգույցները, խաղահրապարակներն ու սպորտդահլիճները միանգամայն նոր տեսք են ստացել, մասնակի վերանորոգվել է տանիքը, բակն ամբողջությամբ բարեկարգվել ու ասֆալտապատվել է։ Բարի կամք դրսևորած Արտյոմ Հարությունովին աջակցել են նաև նրա ընկերներն ու հարազատները։
Այս տարվանից դպրոցը կունենա նաև «Արմաթ» լաբորատորիա։ Այս հարցում ևս օժանդակել է Արտյոմ Հարությունովը, վերազինել բարձր տեխնոլոգիաների ու համակարգիչների ուսուցման դասասենյակները գույքով, նոր համակարգիչներով։
Մանրամասները՝ տեսանյութում:Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+