211652_close_icon
views-count53218 դիտում article-date 10:30 11-09-2021

Ծնունդդ շնորհավոր, հերոս. Միսաք Մեծարենցի անվան դպրոցում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, լեգենդ դարձած Ազատ Գևորգյանի անվան դասասենյակ. ներկա էր բարի կամքի դեսպան Արտյոմ Հարությունովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում մեծարման երեկո էր։ Դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց՝ ի պատիվ դպրոցի շրջանավարտ, արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Ազատ Գևորգյանի։

Ներկա էին Ազատի հարազատները, ընկերները, դասընկերներն ու զինակիցները, ովքեր ներկայացրեցին Ազատի դպրոցական, զինվորական, ընդհանրապես, առօրյա կյանքում նրա հետ կապված հիշողությունները։ 

Դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանը, մինչ հոգևոր հովվի կողմից Տերունական աղոթք հնչեցնելը, ներկայացրեց Ազատին, ինչպես որ նա եղել է դպրոցում, ինչպես որ ինքը տեսել էր նրան կյանքում. «Այսուհետ դպրոցի ռազմագիտության դասարանը, որը վերածվել է արդեն թանգարանի՝ կրելով Ա. Գևորգյանի անունը, մեզ պարտավորեցնելու է, որ միշտ վառ պահենք Ազատի ու նրան նման բոլոր հերոս տղաների վառ հիշատակը, տղաներ, ովքեր մեր երկրին նվիրաբերեցին իրենց ծնողների՝ իրենց համար ամենաթանկը՝ կյանքը»։ 

Դասասենյակի բացման պատիվը տրվեց Ազատի մորը։ Միջոցառմանը կենդանի երաժշտությամբ հանդես եկան դպրոցականները, իսկ վերջում ուղևորվեցին 3-րդ գյուղում հուղարկավորված հերոսի շիրիմի մոտ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դասասենյակը հիմնովին վերանորոգվել է բարի կամքի դեսպան Արտյոմ Հարությունովի կողմից։ 

Վերջինիս կողմից հիմնովին վերանորոգվել է նաև դպրոցը այս տարվա հուլիսի 1-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում։ Վերանորոգման աշխատանքներն ունեն նաև խորհուրդ. քայքայման եզրին հայտնված դպրոցը վերանորոգվել է 44 օրում։  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա առթիվ «Շանթ» հեռուստաընկերության մեր գործընկերները գեղեցիկ տեսանյութ էին պատրաստել Արտյում Հարությունովի բարի կամքի դրսևորման վերաբերյալ:

Ա. Հարությունովի կողմից հիմնովին վերանորոգվել էր Երևան քաղաքի Միսաք Մեծարենցի անվան դպրոցը: «Շանթ» հեռուստաընկերության  մեր գործընկերները տեսանյութում մանրամասն ներկայացրել էին այդ ամենը, թե ինչպիսի ոգևորություն էր պատել ոչ միայն դպրոցի աշխատակազմին, դպրոցի սաներին ու նրանց ծնողներին, այլ նաև այն մարդկանց, ովքեր այդ դպրոցի սաներ չեն:

Հրապարակումից հետո ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, չգիտես ինչու որոշել էին հայտնի «Խաթաբալա» ֆիլմի լացող կնանոց նման իրենց դարակազմիկ ստատուսները գրել, թե ինչի պետք է Արտյոմ Հարությունովը նման բան անի, մինչդեռ այդ ստատուս գրողները, եթե գոնե մեկ անգամ այցելեին նշված դպրոց ու տեսնեին, թե ինչ ահավոր վիճակում էր գտնվում, գուցե մոռանային այդ ստատուսների մասին:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դպրոցը հիմնովին վերանորոգելու համար Ա. Հարությունովի  գլխավորությամբ աշխատանքները կատարվել են 24-ժամյա ռեժիմով: Գրեթե ամեն օր նա այցելել էր շինհրապարակի վերածված դպրոց և հետևել աշխատանքներին: Անգամ ամեն մի մանրուք տեսնելիս խորհրդակցել է բանվորների, աշխղեկների հետ, թե ինչպես անեն, որ երեխաների համար դպրոցը դառնա տուն, նրանք դպրոց այցելելիս հաճույք զգան: Այն, որ դպրոցը ամբողջովին ավերակի էր վերածվել, դա փաստ էր: 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր