2392 դիտում
09:49 10-09-2021
Առուշ Առուշանյանի շրջապատը հայտնվել է խոշորացույցի տակ․ առաջիկայում իշխանությունը նոր որս է սկսելու․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի առաջադրումը Գորիսի համայնքապետի ընտրություններում ցայտնոտի մեջ է գցել իշխանություններին: Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահները գործի են անցել, փորձելու են չեզոքացնել Առուշանյանի աջակիցներին: Առաջին ծիծեռնակներն արդեն նկատելի են, նախօրեին մոտ մեկ տասնյակից ավելի գորիսեցիների խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակիցներ, Առուշանյանի մերձավորներ:
Չգիտես ինչու, հիշել են ապրիլի 21-ին Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը և սյունյաց «ողջույնների» ու ձվերով Փաշինյանի մեքենային հարվածելու համար մեղադրանք են առաջադրել։ Զրահապատ մեքենային ձվով հարվածելու հետևանքով, ըստ մեղադրանքի, 24 մլն դրամի վնաս են պատճառել։ Թե ինչպես են հաշվել վնասի չափը, ոչ ոք չգիտի։ Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Առուշանյանի ընկերական և բարեկամական շրջապատը խոշորացույցի տակ է, առաջիկայում նոր որս են սկսելու»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
9618 դիտում
09:13 19-10-2021
Իշխանությունը մինչև լուսաբաց նշել է Առուշանյանի հաղթանակը․ «Հրապարակ»
2016 դիտում
17:46 17-07-2014
Առավել ռիսկային ընկերությունները հայտնվել են «խոշորացույցի» տակ. ՀՀ Ֆիննախ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը