211652_close_icon
views-count1518 դիտում article-date 17:32 10-09-2021

Արցախի ՄԻՊ-ը Երևանում հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, քննարկվել են տեղահանված անձանց կարգավիճակին վերաբերող հարցեր

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում գտնվող ԱՀ քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի, տեղահանված անձանց կարգավիճակի, ԱՀ և ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերով սահմանված աջակցությունների, ինչպես նաև այլ իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել Արցախի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և դրանք միջազգային հարթակներում բարձրաձայնելու հետագա նախաձեռնությունների շուրջ։

Նմանատիպ նյութեր