211652_close_icon
views-count3420 դիտում article-date 12:12 12-09-2021

Ռազմական բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանը զոհվեց՝ վիրավոր զինվորների կյանքը փրկելիս. հուշ-ցերեկույթ՝ նվիրված մայորին. aravot.am

aravot.am-ը գրում է. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ռազմական բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանն այսօր կդառնար 32 տարեկան:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Նարեկ Մեսրոպյանին նվիրված հուշ-ցերեկույթ։ Այն վարում էր Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի եւ 5-րդ ալիքի Արցախի թղթակից Ծովինար Բարխուդարյանը:

Ներկա էին Նարեկ Մեսրոպյանի հարազատները, ընկերները: Ցուցադրվեց մայորի մարդկային նկարագրին, գործունեությանը նվիրված ֆիլմ: Ելույթ ունեցան ԱՀ վաստակավոր արտիստ Սիմոն Սարգսյանը, Արցախի Մռակաց պետական կամերային երգչախմբի մենակատարներ, Տիգրան Քախվեջյանը և այլք: Մայոր Նարեկ Մեսրոպյանը ծնվել է 1989-ին՝ Ստեփանակերտում: Նա մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին: Փրկելով հարյուրավոր զինվորների կյանքը՝ նա պարգևատրվել է Արիության մեդալով: 44-օրյա պատերազմի լուրը ստանալով՝ Նարեկ Մեսրոպյանը 2020-ին կամավոր մեկնեց Արցախ:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր