13282 դիտում
21:09 21-11-2021
Վիրավոր վիճակում 2 ժամ շարունակել է մարտը` չթողնելով մոտենան իրեն. Մայոր Գասպարյանի հիշատակին հուշ-ցերեկույթ անցկացվեց. News.am
Վազգեն Սարգսյան Ռազմական Համալսարանում այսօր տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մայոր Գևորգ Գասպարյանի հիշատակին, հայտնում է News.am-ը:
Գեւորգ Գասպարյան ծնվել է 1989թ. Ապրիլի 5-ին ք. Աբովյանում։ 1995թ. սեպտեմբերից տեղափոխվում և բնակություն են հաստատում քաղաք Շուշիում։ 1996-2002թթ. հաճախել է Շուշիի Ա. Մանուկյանի անվան դպրոցը։ 2002թ.-ից որոշում է ուսումը շարունակել Փոքր Մհեր կրթահամալիրում, այնուհետև՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 2011թ-ից ծառայության է անցել Արցախի ՊԲ-ի Մարտունու երրորդ պաշտպանականում։ Կոչումով մայոր էր՝ Շտաբի Պետ։ Զորամասի պատիվը միշտ բարձր է պահել, մասնակցել է նաև 2016թ-ի Ապրիլյան պատերազմին, ունի բազմաթիվ պարգևատրումներ,խրախուսանքներ, շքանշաններ և պատվոգրեր։
Արիաբար կռվել է 2020թ. 44 օրյա պատերազմում, որի ժամանակ էլ ծանր վիրավորում է ստացել։ Նոյեմբերի 3-ին Մարտունին պաշտպանելիս ծնոտի հատվածում վիրավորվել է, սակայն հետ չի նահանջել և գրեթե 2 ժամ շարունակել է մարտը, չթողնելով, որ մոտենան իրեն փրկելու նպատակով, որպեսզի ավելի զոհեր չլինեն։
Վիրավոր վիճակում առաջին բուժօգնություն է ցուցաբերել իր վիրավոր զինընկերոջը, սակայն շտապօգնության մեքենայի մոտ, թշնամու դիպուկահարը չի վրիպել և իր արձակած գնդակը նշանակետին է հասել։
Գեւորգին հասցրել են Երևանի «Աստղիկ» ԲԿ նոյեմբերի 6-ին այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։
Հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում՝ նոյեմբերի 9-ին։
Գևորգ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ 1-ին աստիճան և Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից Տիգրան Մեծ շքանշաններով։ Ամուսնացած էր, ունի երկու անչափաս երեխա։
Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2604 դիտում
16:45 24-02-2015
Վայոց ձորի մարզում անցկացվեց Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին ընդառաջ հուշ-ցերեկույթ. ֆոտոշարք
2244 դիտում
18:14 22-05-2015
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված ասպետ Արմեն Մելքումյանի հիշատակին
Այս բաժնից
700 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
718 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»