211652_close_icon
views-count3224 դիտում article-date 14:57 14-09-2021

Կարեն Վարդանյանը փրկության ձեռք է մեկնել Երևանի բուսաբանական այգուն՝ տրամադրելով 105 մլն դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

30 տարուց ավելի անուշադրության մատնված Երևանի բուսաբանական այգու հիմնական կանաչ ծառերով պահպանված կոլեկցիոն հատվածը, որը զբաղեցնում է մոտ 15 հեկտար տարածք, այսուհետև տարվա ցանկացած եղանակի հնարավոր կլինի ոռոգել:

Այդ նպատակով բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորմամբ  անցկացվել է 5 կմ երկարությամբ ոռոգման ցանց, տեղադրվել է պոմպակայան, խորքային հոր, 60 տոննա տարողությամբ բաք, 180 փական, կառուցվել է ջրի ֆիլտրման ավազան։

Բուսաբանական այգում տեղադրվել է նաև արևային կայան: Այն հնարավորություն կտա այգու հոսանքի տարեկան մոտ 5 մլն դրամի և նոր տեղադրված պոմպակայանի աշխատանքի արդյունքում ավելացած հոսանքի ծախսը զրոյացնել և տնտեսված գումարներն օգտագործել այլ խնդիրների լուծմանը: Արևային կայանի անխափան աշխատանքի և երկարակեցության համար նորոգվել է նաև շինության 800 քմ տանիքը: Ոռոգման ցանցի անցկացման, տանիքի նորոգման և արևային կայանի տեղադրման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 105 մլն դրամ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր