34973 դիտում
17:32 14-09-2021
Ինչո՞ւ էր ժողովրդին հայտնի թաղման բյուրոյի պետը այցելել Քանաքեռի գերեզմաններ և նրա հանձնարարականով քանի գերեզման մաքրվեց ու քանի բեռնատար աղբ տեղափոխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ՝ ժողովրդին հայտնի թաղման բյուրոյի տնօրեն Վահե Խաչատրյանը անակնալ այցելել է մայրաքաղաքի մի քանի գերեզմաններ , այդ թվում՝ Քանաքեռի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Խաչատրյանի անակնալ այցի արդյունքում միայն Քանաքեռի գերեզմանատանից «Բնակչության հատուկ սպասարկման» աշխատակիցների կողմից հեռացվել է մի քանի բեռնատար աղբ, այդ թվում՝ չորացած ծաղկեպսակներ, ծաղիկների մնացորդներ:
Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, սիրում ենք սրբությամբ պահել ու պահպանել գերեզմանները, սակայն, ցավոք, լինում են դեպքեր, երբ հենց հանգուցյալների հարազատների քար անտարբերության շնորհիվ շիրմները վերածվում են աղբանոցի:
Եթե որոշ մարդիկ մի քիչ սրտացավ լինեին ու հարգեին հանգուցյալի հիշատակը, ապա այսօր Վ. Խաչատրյանի գլխավորությամբ մինի շաբաթօրյակ չէր իրականացվի Քանաքեռի գերեզմանոցում: «Բնակչության հատուկ սպասարկման» աշխատակիցները մաքրել են նաև մի քանի գերեզմաններ, մինչդեռ այդ ամենը պետք է անեին հանգուցյալների հարազատները:
Մինչև շիրմաքարի վերևի հատվածը Մարտիրոսյանների գերեզմանը լցված էր աղբով ու մի քանի ժամ պահանջվեց թաղման բյորոյի աշխատակիցներից, որ կարողացան այդտեղից հեռացնել աղբը:
Մնում է՝ բնակիչները իրենք սրտացավ մոտեցում ցուցաբերեն և նման վիճակներ այլևս չստեղծեն:
Իսկ գուցե ժամանակն է, որ եվրոպական երկրների նման Հայաստանում էլ գործի այն օրենքը, որ եթե գերեզմաններում նման հակասանիտարական վիճակ են ստեղծում, կատարողները ենթարկվեն վարչական պատասխանատվության:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+