24670 դիտում
17:12 12-03-2022
SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո Արմավիրի մարզպետի կարգադրությամբ Սարդարապատ հերոսամարտի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող սոճիների պուրակը մաքրվեց. այնտեղից դուրս է բերվել մոտ 2 բեռնատար աղբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը փետրվարի 21-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապաարակել, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ էր տիրում Արմավիրի մարզի Սարդարապատ հերոսամարտի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող սոճիների պուրակում։
Հրապարակումից կարճ ժամանակ անց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականով պատկան մարմինները իրականացրել են հսկայական աշխատանք և տարածքից հեռացրել են մոտ 2 բեռնատար աղբը։
Մնում է՝ քաղաքացիները հետևություններ անեն և չշարունակեն աղտոտել տարածքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երբ Արմավիրի մարզպետը Համբարձում Մաթևոսյանն էր, ով այժմ փոխվարչապետ է, Արմավիրի մարզի Սարդարապատ հերոսամարտի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող տարածքները վերցված էին խիստ հսկողության տակ։ Գրեթե ամեն ամիս կապիտալ շաբաթօրյակ էր կազմակերպվում և տարածքը մաքրվում էր քաղաքացիների կողմից թափված աղբից։ Հիմա արդեն, ասես, Արմավիրի ներկայիս մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ու Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանին չէր հուզում, թե ինչ վիճակ է տիրում Սարդարապատ հերոսամարտի հուշահամալիրի տարածքում գտնվող սոճիների պուրակում։
Ինչպես հայտնեել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 21-ին ողջ տարածքում տիրում էր գարշահոտություն, մարդիկ անգամ բնական կարիքներն էին հոգացել այդ վայրում, ու եթե զբոսաշրջիկներն այցելեին հուշահամալիր, երևի թե կհիասթափվեին իրավիճակից ու «ամենաքաղցր» խոսքերը կուղղեին տեղական չինովնիկներին։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+