211652_close_icon
views-count1696 դիտում article-date 20:10 17-09-2021

«Բավարիայի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության է ենթարկվել

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնել է, որ կիսապաշտպան Կինգսլի Կոմանը սրտի վիրահատության է ենթարկվել:
 
«Երեկ Կինգսլին վիրահատվել է: Նրա մոտ սրտի աշխատանքի թեթև խախտում է եղել:
 
Նրա մոտ երբեմն շնչառության հետ կապված խնդիրներ էին ծագում: Այդ իսկ պատճառով մենք երկարաժամկետ բուժհետազոտություն անկացրեցինք, որից հետո վիրահատության կարիք զգացվեց:
 
Երեքշաբթի օրվանից նա կարդիոմարզումների կանցնի և բաց կթողնի առավելագույնը երկու շաբաթ», ասել է Նագելսմանը:
 
Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին ակումբի և հավաքականի կազմում 6 հանդիպում էր անցկացրել:

Նմանատիպ նյութեր