211652_close_icon
views-count1879 դիտում article-date 15:51 15-03-2014

Սիրիայի ԱԳ նախարարը սրտի վիրահատության է ենթարկվել

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեման Լիբանանում սրտի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «ՍԱՆԱ» գործակալությունը։ Ըստ Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քարիմի խոսքերի, վիրահատությունը կատարվել է Բեյրութի ամերիկյան համալսարանական հիվանդանոցում՝ ավելացնելով, որ այն բարեհաջող է անցել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուալեմը հոսպիտալացվել էր շնչառական և բարձր ճնշման պատճառով։

Նմանատիպ նյութեր