2883 դիտում
16:36 19-09-2021
Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ. Ուղիղ
Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ մրցաշարում ընդհանուր առմամբ կլինեն 80 մրցանակակիրներ․
1-ն տեղ զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն, 2-րդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։Հիշեցնենք, մրցաշարի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ մրցաշարի անցկացման ընդհանուր ծախսերը կազմում են շուրջ 25․7 մլն դրամ։
Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերը կազմում են 10․8 մլն դրամ, որի մեջ մտնում են՝ մասնակիցների սնունդ, ճանապարհածախս, ռադիոհանգույցի վարձակալում, մարզահագուստ (մարզաշապիկ, գլխարկ), գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր և կազմակերպչական այլ ծախսեր, որոնք նախատեսվում է հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում։
Երկու տարիքային խմբերի 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցներին տրվող դրամական մրցանակների ծախսերը կազմում են 14․9 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, ընդ որում՝ կանոնակարգում նշված են առձեռն ստացվող գումարները, որտեղ ներառված չեն ՀՀ օրենսդրությամբ պահվող հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1611 դիտում
13:51 19-04-2022
Մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը
1899 դիտում
15:23 27-08-2021
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, հաղթողը կստանա 1 միլիոն դրամ պարգև
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»