1899 դիտում
15:23 27-08-2021
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, հաղթողը կստանա 1 միլիոն դրամ պարգև
Կառավարության այսօրվա նիստում զեկցվող 3 հարցերից մեկը վերաբերում էր սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպմանը։
Հարցը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում՝ (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված՝ 40 կմ) 2021 թվականի սեպտեմբերի 19-ին նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։
Այսպիսով՝ մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խումբը՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։ Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ մասնակիցների սնունդ, ճանապարհածախս, ռադիոհանգույցի վարձակալում, մարզահագուստ, գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր և կազմակերպչական այլ ծախսեր, նախատեսվում է հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում (նախահաշիվը կցվում է), իսկ երկու տարիքային խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին դրամական մրցանակները՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, ընդ որում, կանոնակարգում նշված են առձեռն ստացվող գումարները, որտեղ ներառված չեն ՀՀ օրենսդրությամբ պահվող հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:
Նախատեսվում է գումարը ուղղակի դրամաշնորհի ձևով տրամադրել «Հատիս» սպորտային բարեգործական հիմնադրամին՝ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մտադիր են ամեն տարի այսպիսի 4 մրցաշար իրականացնել՝ հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող։ «Մարզական վաշտը փակվեց, և ճիշտ արեց, քանի որ իր նպատակին չէր ծառայում, այսինքն՝ ծառայությունից խուսափելու միջոց էր դարձել»,- ասաց նա և նշեց, որ հիմա բացում են, քանի որ համոզված են, որ չարաշահումները կբացառվի, և ԶՈՒ-ի համար շատ կարևոր է ունենալ բանակի տանիքի ներքո հանդես եկող թիմեր։

Նմանատիպ նյութեր
1611 դիտում
13:51 19-04-2022
Մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը
2880 դիտում
16:36 19-09-2021
Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ. Ուղիղ
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»