121269 դիտում
21:34 19-09-2021
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Նիկողոսի եղբայրը. փոքրիկին անվանակոչել են հերոս եղբոր անունով
Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նիկողոս Մխիթարյանի եղբայրը:
Քաջարի զինվոր Նիկոն ծնվել է 2000թ սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում՝ բանվորի ընտանիքում։
2020 թվականի 44-օրյա պատերազմում՝ հոկտեմբերի 18-ին, հերթական առաջադրանքը կատարելիս, «Թութակ» կոչվող բարձունքը գրավելիս, մարտի են բռնվել դեմ առ դեմ թշնամու դիվերսիոն խմբի հետ, լուրջ վնաս հասցնելով թշնամուն։ «Հետ նահանջ» հրաման են ստանում, որպեսզի քիչ զոհեր տան:
Ավաղ, մեր կողմից էլ են լինում զոհեր: Զոհվում են հերոսաբար կռվող սպան և ժամկետային զինծառայող Նիկողոսը՝ անտառում թաքնված թշնամու գնդակից: Նրա զինակից ընկերները խոստացել են, որ երբ վերադառնան, կպատմեն նրա հերոսության մասին շատ ու շատ դրվագներ։
Հերոսաբար զոհվեց Նիկոն, տան միակ զավակը` կյանքը նվիրելով հայրենիքին, երազանքը` հողին:
Երեխային անվանակոչել են Նիկողոս՝ ի պատիվ զոհված եղբոր:

Նմանատիպ նյութեր
3341 դիտում
19:03 07-04-2022
Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված գորիսեցի հերոս Լևոն Միրումյանի եղբայրը