211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Պերմի միջադեպի կապակցությամբ

views-count3790 դիտում article-date 21:18 20-09-2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պերմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, 

Խոր ցավով տեղեկացա Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի և տուժածների մասին:

Ամբողջ հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Նմանատիպ նյութեր