211652_close_icon
views-count1587 դիտում article-date 14:45 21-09-2021

ՄԱԿ-ը կշարունակի մնալ Հայաստանի կողքին` լուծելու վերջին ճգնաժամերի, համավարակի և հակամարտությունների հետևանքները․ Շոմբի Շարփ

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ․

«ՄԱԿ-ի ամբողջ թիմի անունից և որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ մեր ջերմագույն շնորհավորանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության 30-ամյակի կապակցությամբ։

Այս վերջին երեք տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ը հետևողականորեն ընդլայնել է Հայաստանի կառավարության հետ իր հարաբերությունները՝ հիմնված վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքներին նվիրվածության վրա, որոնք նպաստում են ինչպես երկրում, այնպես էլ՝ համաշխարհային մակարդակում խաղաղության և բարեկեցության հաստատմանը: Չնայած դժվարին ժամանակներին՝ միասին մենք հասել ենք մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ նշանակալի արդյունքների` հիմնված ներառական, կայուն զարգացման և ամրապնդված ժողովրդավարական ինստիտուտների վրա:

Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է մնալ ՀՀ կառավարության և հայ ժողովրդի հաստատուն գործընկերը և կշարունակի մնալ Հայաստանի կողքին` լուծելու վերջին ճգնաժամերի, համավարակի և հակամարտությունների հետևանքները՝ բոլորիս համար կերտելով ավելի լավ ապագա` ՄԱԿ-ի 2021-2025թթ. Գործընկերության շրջանակի իրականացման և Օրակարգ 2030-ին հասնելու միջոցով։

Մաղթում եմ բոլորին ուրախ և նշանակալի Անկախության օր»։

Նմանատիպ նյութեր