211652_close_icon
views-count1436 դիտում article-date 18:22 21-09-2021

Բելառուսի նախագահն Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:

Մինսկի և Երևանի միջև բազմամյա արգասաբեր գործընկերությունը մշտապես բնութագրվում է հարգանքով և ավանդական բարեկամական ու վստահելի հարաբերությունները խորացնելու փոխադարձ ձգտումով:

Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսը և Հայաստանը կկարողանան լիարժեք իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը` այն հարստացնելով մեր ժողովուրդների շահերին համարժեք հաջող փոխգործակցության նոր օրինակներով:

Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց մաղթում եմ Ձեզ, քաջառողջություն, բարեկեցություն և նպատակների իրագործում»,-ասված է Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում:

Նմանատիպ նյութեր