211652_close_icon
views-count2389 դիտում article-date 12:28 03-07-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Իր շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները հղելով Բելառուսի ազգային տոնի առթիվ՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայ և բելառուս ժողովուրդներին միացնում են դարավոր բարեկամության, հարգանքի և փոխըմբռնման սերտ կապերը: Վստահ եմ, որ հայ-բելառուսական բազմակողմանի համագործակցությունն այսուհետ ևս կշարունակի հաջողությամբ զարգանալ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»: Հայաստանի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Նմանատիպ նյութեր