211652_close_icon
views-count1062 դիտում article-date 16:56 24-09-2021

ԱԻՆ աշխատակիցների գործողությունները «Նահատակ» պոչամբարի պատվարի փլուզման դեպքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գործողությունների պլանների մշակում, գիտելիքների և տեղեկատվության թարմացում, որը միտված է արտակարգ իրավիճակներում խնդիրների լիարժեք և գրագետ լուծմանը: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցկացվել է «ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի անձնակազմի գործողությունները Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ» պոչամբարի պատվարի փլուզման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

Այն իրականացվել է երկու փուլով. խաղարկվել է ահազանգերի, զեկույցների և տվյալների ստացման, անձնակազմի ազդարարման և հավաքի, պոչամբարի պատվարի փլուզման հետևանքով ստեղծված իրավիճակի նախնական բացահայտման գործողությունները։ 2-րդ փուլում անցկացվել են վթարավերականգնողական աշխատանքների ու մշտադիտարկման գործողությունների պլանավորման և կազմակերպման գործընթացներ։

Վարժանքի նպատակն է գնահատել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի անձնակազմի գործողությունների օպերատիվությունն ու արդյունավետությունը, կատարելագործել անձնակազմի հմտությունները հնարավոր իրավիճակի դեպքում գործողությունների ծավալման ուղղությամբ, ստուգել և բարձրացնել տեղեկատվության փոխանակման օպերատիվությունն ու արդյունավետությունը շահագրգիռ այլ ծառայությունների և գերատեսչությունների հետ։

Մասնակցել են ՃԿԱԿ ստորաբաժանումներ, բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնածին աղետների բաժնի և ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ։

Շտաբային ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետի տեղակալ Արսեն Սարոյանի կողմից ամփոփվել են ուսումնավարժության արդյունքները, մատնանշվել բացթողումները, տրվել համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր