Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 1 զինծառայողի աճյուն
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Որոնումներ այսօր չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն։