211652_close_icon
views-count6773 դիտում article-date 15:16 26-09-2021

Հեռացավ Հայֆիլմի ծանր հրետանին.․․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հեռացավ Հայֆիլմի ծանր հրետանին.․․ «Ավդոյի մեքենան», «Քաոս», «Մորգանի խնամին», «Զինվորն ու փիղը», «Խոշոր Շահում» և «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմերը իր աչքերն են ստեղծել գրում է․ երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը «Հայֆիլմի Հայկը»։

Վերջինս նշում է, որ խիղճս հանգիստ է միայն, որովհետև մի օր ասեց. - Այ տղա, էս վերջերս ինձ լավ ռեկլամ արեցիր կոնյակի պես։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ ստեղծված «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը բազմաթիվ անգամներ ներկայացրել և հանրությանը հիշեցրել է մեծ կինոօպերատոր Լևոն Աթոյանցի կենսագրությունը, ֆիլմերը և նրա ստեղծագործական կյանքը։

Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում։ 1955 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1956 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր։ 1960 թվականին և 1963 թվականին գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների։ 1966 թվականից հանդես է եկել որպես բեմադրող օպերատոր։ 

Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ։  2020թ․-ին մի խումբ կինոգործիչների միջնորդությամբ և առաջարկով Լևոն Աթոյանցին իր 90–ամյա հոբելյանի օրը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան շնորհվեց։  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր