72751 դիտում
09:58 27-09-2021
ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ Պոեզիայի հայ դիվա Սոնա Վանը տուն է վերադարձել միանգամից երեք մրցանակներով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքում, որի սիրտը խոցել է պատերազմը, ուր մեռյալներն են թաղում հազարավոր ողջերին ու որտեղ չոր աչքեր գրեթե չկան, ահա այդ քաղաք, իր տուն է վերադարձել պոեզիայի շքեղ ու էլեգանտ դիվան՝ ամերիկահայ հանրահայտ պոետ ՍՈՆԱ ՎԱՆԸ։
Ու այս անգամ վերադարձել է մի տեսակ ծածուկ, մեդիայի խոսափողներից հեռու, մի այլ խորհրդանշական լռությամբ, իր խոսքով ասած՝ ինքն իր մեջ ներծծված։
Բայց զարմանալի կլիներ, որ Սոնա Վանը չգտներ այն գեղագիտությունն ու զորավոր բովանդակությունը, որով բախում են սգակիրների դուռը, այն ծածկագրությունը, այն նշանները, որով խոսում են թարմ հողաթմբի վրա կանգնած մարդու հետ։
Ոչ, մենք չենք խոսում այն մասին, թե այս պատերազմում հեռավոր Նահանգներից Սոնա Վանն ու իր ամուսին, լեգենդար բժիշկ Նուբար Ջանոյանն ինչ մեծ դրամագլխով օգնեցին մեր զինվորներին։ Հանրային հարթակում, նրանց ընտանիքը, այս մասին երբեք չի խոսում։
Ծածկագրությունն այլ տեղում է․ Սոնա Վանը, այս տաղանդավոր գրական արտիստը հաղթանակ է բերել Հայաստանին, մշակութային հաղթանակ, որի կարիքն այնքան է զգում Հայաստանը։
Այս անգամ Խորվաթիայի Կորչուլ կղզուց, ուր սեպտեմբերի 17-23 կայացավ հեղինակավոր Պոեզիայի միջազգային փառատոնը և նրան շնորհվեց միանգամից երեք մրցանակ․,, Feniks,, իմպրեսիոնիսական միջազգային գրական մրցանակ ,, Donat,, 2021 պոեզիայի միջազգային մրցանակ,,Պիտեր Կանավելիչ,,-ի մրցանակ Երկու տասնյակ լեզուներով թարգմանված Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գիրքը հաղթարշավով անցավ նաև այս փառատոնով, ուր ընթերցողների սեղանին դրվեց նաև նրա սերբերեն թարգմանությունը։
Աշխարհում արդեն լայնորեն տիրաժավորված գիրք, որը Հայոց ցեղասպանության միջից պատմում է մինչ օրս քաղաքակիրթ աշխարհում իրականացվող այլ ցեղասպանությունների և պատերազմների, մարդու իրավունքների ու զգացմունքների ոտնահարման մասին։
Մեծ պոետից ավելի լավ չես ձևակերպի, Սոնա Վանի դիպուկ ձևակերպմամբ՝ «Լինել բանաստեղծ նշանակում է լինել ինքդ քո մեջ ներծծված, լուռ, պատասխանատվության ու ամոթի մեջ թե՛ քո անձի եւ թե քո տեսակի համար:
Նշանակում է վերածվել համակ լսողության, ունենալ հստակ ներքին պահանջ` միաժամանակ ընդունելով լռությունը որպես ճակատագիր:
Այսպիսի ճնշման տակ արտաբերված բառը կկրի իր իմաստի բացարձակ չափը, կունենա անքննելի տոնայնություն եւ կհնչի ավետարական բառի հրամայականով` իր մեջ կրելով դրա իրագործման կոդ-բանալին:
Ինչպես, երբ Աստված ասաց` ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ ու լույս եղավ»։
Այսօր SHAMSHYAN.com-ի ընթերցողները բացառիկ հնարավորություն ունեն հաղորդակցվել հանրահայտ պոետ, հոգեբան և հրապարակախոս ՍՈՆԱ ՎԱՆԻ հետ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բացառիկ հարցազրույցը Սոնա Վանի հետ՝ քիչ ուշ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3010 դիտում
09:32 21-07-2024
Սոնա Վանը՝ «Արմինեի գրադարան»-ում. tsayg.am
4385 դիտում
19:25 04-08-2017
Ֆրանկոֆոն երկրների 8-րդ մարզամշակութային խաղերից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է մրցանակներով