211652_close_icon
views-count2768 դիտում article-date 14:02 24-11-2016

Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ընկերությունը երկու 1-ին մրցանակներով է վերադարձել մոսկովյան հեղինակավոր մրցույթից

Նոյեմբերի 18-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագծողների և հետազոտողների ազգայի միավորման (NOPRIZ) 2016 թվականի լավագույն նորարական նախագծերի մասնագիտական մրցույթը, որին ներկայացվել էր 188 հայտ: Հեղինակավոր այս մրցույթին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը ներկայացրել էր 2015-16թթ. մշակված ուսումնամարզական համալիրի նախագիծը` Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում: Այս աշխատանքը «Բազմաֆունկցիոնալ համալիրի լավագույն նախագիծ» և «Կրթության ոլորտի օբյեկտի լավագույն նախագիծ» անվանակարգերում արժանացել է առաջին մրցանակների: Մրցանակները և դիպլոմները «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցչին շնորհել է Ռուսաստանի Դաշնության նախագծողների և հետազոտողների ազգային միավորման նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական ճարտարապետ, «Մոսնախագիծ-2» ինստիտուտի տնօրեն Միխայիլ Պոսոխինը:

Նմանատիպ նյութեր