211652_close_icon
views-count2315 դիտում article-date 13:13 27-09-2021

Սեպտեմբերի 26-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 408535 քովիդ-պատվաստում

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 408535 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 264695, երկրորդ դեղաչափ` 143840։

Հիշեցում.

«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր