211652_close_icon
views-count1736 դիտում article-date 17:22 27-09-2021

Որպես ազգ և պետություն, մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է, որի ուղղությամբ էլ ջանք ու եռանդ չենք խնայելու․ Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ․

«2020 թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսելի էր, ինչի մասին խոսում էինք ամիսներ առաջ, ինչը փորձում էինք կանխել: Վաղ առավոտյան տեղեկացանք Արցախի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով սկսված Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի մասին:

«Հայրենիք» կուսակցության անունից հայտարարեցինք Հայաստանի և Արցախի պետականությունների և հայկական բանակի շուրջ անմնացորդ համախմբման և ողջ կարողությամբ հաղթանակին նպաստելու մասին՝ մի կողմ թողնելով քաղաքական բոլոր տարաձայնությունները։ Ցավոք, ունեցանք այն, ինչ ունենք՝ հազարավոր զոհեր, հայրենիքի խոշոր հատվածների կորուստ և երկփեղկված հասարակություն։ 

Այսօր համոզմունքս մեկն է՝ պետք է բոլորս միասին և յուրաքանչյուրս իր հերթին ապրենք և գործենք այնպես, որպեսզի փոքրիշատե արժանի լինենք այն տղերքի գործին, որոնք նահատակվեցին հայրենիքի պաշտպանության համար:

Պետք է անենք նույնիսկ մեր ուժերի ներածից ավելին, լինենք հաստատակամ, շրջահայաց և չնահանջենք մեր նպատակներից այնպես, ինչպես տղերքը, որոնք մինչև վերջ ամուր կանգնեցին հանուն մեր սուրբ հողի։

Որպես ազգ և պետություն, մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է, որի ուղղությամբ էլ ջանք ու եռանդ չենք խնայելու: 

Սա է լինելու տղերքի հիշատակը վառ պահելու և նրանց հանդեպ մեր պարտքը գոնե փոքր-ինչ հատուցելու միակ ճանապարհը։ Մնացածը ածանցյալ է և երկրորդական։

Հ.Գ. Գործ ունենք անելու․․․»։

Նմանատիպ նյութեր