2847 դիտում
21:20 28-09-2021
Երևանում ֆուտբոլ խաղացող մեկ երեխան հավասար է ՀՀ մարզում ֆուտբոլ խաղացող մեկ երեխայի. «Play it Forward» նախաձեռնություն
Այս ուղերձն է դրված «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ի «Play it Forward» նախաձեռնության հիմքում։
«Play it Forward»-ը սիրողական ֆուտբոլային ակումբ է և՛ տղաների, և՛ աղջիկների համար։ Երևանում գործող այս ակումբում UEFA–ի կողմից որակավորված մարզիչները բացահայտում են սաների տաղանդները, մարզում և զարգացնում այնպիսի հմտություններ, ինչպիսիք են առաջնորդությունը, հավասարությունը, թիմային խաղը, խտրականության բացառումը և այլն։
Ակումբը բաց է 6-16 տարեկան բոլոր երեխաների համար՝ անկախ սեռից, ֆիզիկական կարողություններից և կազմվածքից։ Երևանում ակումբ հաճախող երեխաների վճարած վարձերի օգնությամբ «GOALS»-ի՝ ՀՀ մարզերում գործող ակումբներում երեխաները մարզվում են անվճար՝ հնարավորություն ունենալով զբաղվել սիրելի մարզաձևով, վարել առողջ ապրելակերպ և ստանալ անձի զարգացմանն ուղղված մի շարք հմտություններ։ Այժմ ՀՀ 8 մարզերում գործում են 80 ակումբներ, որոնցում ներգրավված են ոչ միայն շուրջ 1000 մարզաբնակ, այլև 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված ընտանիքների երեխաներ։
Հոկտեմբերի 23-ին ԵՊՀ մարզադահլիճում կանցկացվի բաց դռների օր, որի ընթացքում բոլոր ցանկացողները կարող են հետևել ակումբի սաների մարզումներին, դառնալ դրանց մասնակիցը, ծանոթանալ նախաձեռնության նպատակներին ու անդամակցության պայմաններին։
Միջոցառմանը ներկա կլինեն նաև մի խումբ հայտնիներ, ովքեր ևս իրենց երեխաների հետ միացել են նախաձեռնությանը։ * «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS)-ը Հայաստանում գործող, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակը սպորտի միջոցով հասարակության վերափոխումն է և շահառու երեխաների հնարավորությունների ընդլայնումը։
** «GOALS»-ը մեկն է այն 35 սոցիալական ձեռնարկություններից, որոնք վերջերս ֆինանսական աջակցություն են ստացել Covid-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի կողմից։ Նպատակն է օգնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հաղթահարել համավարակի տնտեսական հետևանքներն ու օժանդակել հետագա զարգացմանը։ ֆոնդը գործարկվել է «Իմփաքթ Հաբ Երևանի» կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավարվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» տարածաշրջանային ծրագրի շրջանակում։
Հավելյալ տեղեկությունների համար՝
+374 93 842140 [email protected]

Նմանատիպ նյութեր
2820 դիտում
22:24 19-05-2016
Գոնե թղթի վրա կան հավասար պայմաններ. ՀՀԿ խոսնակը՝ տնտեսության մեջ հավասար պայմանների մասին
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին