ԱՊՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դնում «Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ» արծաթե հուշադրամը:
Այս մասին հայտնում են ԿԲ-ից՝ նշելով հուշադրամի տեխնիկական չափանիշները՝
Անվանական արժեքը՝ 1000 դրամ
Մետաղը/հարգը՝ արծաթ 9250
Քաշը՝ 33,6 գ
Տրամագիծը՝ 38,61 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Թողարկման քանակը՝ 500 հատ
Թողարկման տարեթիվը՝ 2021
Դիմերեսին ՀՀ զինանշանն է, խաղողի ողկույզ՝ ԱՊՀ անդամ պետությունների քանակը խորհրդանշող հատիկներով, հայկական զարդանախշ: Դարձերեսին ԱՊՀ պատկերանիշն է:
Էսքիզների հեղինակներ` Էդուարդ Կուրղինյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: