211652_close_icon
views-count3198 դիտում article-date 20:19 01-10-2021

Լուիս Սուարես. «Բարսելոնայում» Մեսիի համար ամեն ինչ փոխվեց մի ժամվա ընթացքում

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է Լիոնել Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին:
 
«Երբ իմացա, որ նա պետք է հեռանա, նրան աջակցեցի, որ շատ ճնշված չզգա: Ես շատ էի զարմացել, քանի որ Լեոն ու «Բարսան» ամեն ինչի շուրջ պայմանավորվել էին:
 
Լեոն շատ երջանիկ էր: Մենք միասին էինք անցկացրել արձակուրդը, նա գոհ էր կյանքից: Նա ինձ ասաց. «Ես կարիերաս կավարտեմ «Բարսելոնայում», քանի որ միշտ դա եմ ցանկացել: Ակումբն ինձ տվել է ամեն ինչ, երեխաներս այստեղ երջանիկ են»: Ամեն ինչ փոխվեց բառացիորեն մի ժամվա ընթացքում:
 
Դա իմ համար սարսափելի հարված էր, քանի որ հասկանում էի, թե դա ինչ նշանակություն ունի Լեոյի համար: Ես տեսնում էի, թե ինչպես է նա տառապում: Լեոն սիրում էր ակումբը, նա շատ բանով էր պարտական «Բարսելոնային»: Նա հրաժեշտ տվեց որպես արքա: Ակումբի պատմության լավագույն խաղացողը:
 
Բայց ամենաշատը նա ծանր էր տանում, թե ինչ ձևով այդ ամենը տեղի ունեցավ», ասել է Սուարեսը:

Նմանատիպ նյութեր