Լուիս Սուարես. Կցանկանայի ունենալ Մեսիի ձախ ոտքն ու Նեյմարի արագությունը
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, թե իր թիմակիցների որ հատկանիշները կցանկանար ունենալ:
«Ես կցանկանայի ունենալ Մեսիի ձախ ոտքը, աշխարհում դրանից միայն մեկն է: Նեյմարի մոտ ես կընդգծեի նրա արագությունն ու կենսուրախությունը:
Խաղադաշտում մենք նախօրոք ոչինչ չենք պլանավորում, ամեն ինչ ինքն իրեն է ստացվում: Մենք պարզապես վայելում ենք մեր խաղը, և երբ լավ տրամադրություն ենք ունենում, ամեն ինչ ստացվում է:
Մենք մեր առջև թիմային խնդիրներ ենք դնում: Մեզանից ոչ մեկը մյուսի հետ չի մրցակցում, մենք ուրախանում ենք մեկը մյուսի հաջողություններով:
«Բարսելոնայում» հրաշալի մթնոլորտ է: Այս ֆուտբոլիստները նվաճել են հնարավոր ամեն ինչ, բայց բոլորին վերաբերվում են որպես թիմի լիարժեք անդամ: Ակումբում ամենօրյա փոխհարաբերությունները պարզապես հրաշալի են», ասել է Սուարեսը: