211652_close_icon
views-count2056 դիտում article-date 20:25 03-10-2021

ԼՂ հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, սակայն մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ եւ շրջահայաց լինենք:

Այս մասին  Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել, այլ բան, որ ականների խտությունն ավելանում է, ու դա հենց տեսանք նախորդ տարվա աշնանը։ Ցավոք, պատերազմը մեզ համար ունեցավ դժվար, նույնիսկ աղետալի ընթացք, բայց նաեւ Հայաստանը, հայությունը, Արցախի ժողովուրդը ցույց են տալիս բացառիկ դիմակայունություն եւ դա շատ կարեւոր է:
Մեզ պետք է ուժերի գերլարում՝ մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար, եւ դրա գագաթանակետը ես ձևակերպում եմ որպես խաղաղ զարգացման դարաշարջան բացելու անհրաժեշտություն ու հրամայական»:
Ընթանում է վարչապետի հանդիպումը Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր