211652_close_icon
views-count817 դիտում article-date 19:32 21-06-2024

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժողներն իբր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդի ինքնորշման իրավունքը․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է ԱԳՆ հայտարարությանը, որով ՀՀ-ն պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը․

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժողներն իբր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդի ինքնորշման իրավունքը:
 
Արցախում սեփական ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը չեն արձագանքում, բայց խոսում են այլ ժողովրդի նկատմամբ կատարվող անարդարությունից:
 
Երեսպաշտութան ավելի ցցուն օրինակներ դժվար է գտնել:
 
Ինչպես ոչ թե հայկական, այլ այլ ուժերի շահերի թելադրանքով Իսրայելում դեսպանատուն բացեցին, այնպես էլ ոչ մեր օրակարգից բխած, սեփական ժողովրդի իրավունքների պաշտպանությունը թողած հավակնում են պաշտպանել այլ ժողովրդի իրավունքները»,- գրել է նա։ 

Նմանատիպ նյութեր