211652_close_icon
views-count17752 դիտում article-date 22:02 06-10-2021

Արցախը կլինի՞ Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ. Փաշինյանը հարցին չպատասխանեց, նշելով՝ սահմանափակված են փաստաթղթերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

news.am-ը գրում է. ԱԽ քարտուղարն այսօր իր հարցազրույցում պատասխանելով հարցին, թե Արցախի կարգավիճակի հարցում արդյոք Հայաստանն ունի կարմիր գիծ, պատասխանել է՝ ոչ, կարգավիճակի հարցը առանց սահմանափակումների է. ի՞նչ է ուզեցել ասել ԱԽ քարտուղարը, որ Արցախը կարող է որեւէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմո՞ւմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լիտվայում իր արած հայտարարությանը, թե բանակցային գործընթացը ֆեյք գործընթաց է համարել. «Բանակցային գործընթացը ֆեյք գործընթաց եմ անվանել այն պատճառով, որ այն եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ:

1998 թվականից Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվել բանակցային սեղանից։ 1999 թվականին ՀՀ-ն ընդունել է կոնսենսուսի շրջանակներում Եվրոպայում անվտանգության խարտիան: Հաջորդը, երբ 2000-ականներին ՀՀ-ն ԼՂ հարցի կարգավորման համատեքստում քննարկել է տարածքների փոխանակման բանաձևը և առաջարկել է, որ Մեղրիի շրջանը հանձնի Ղարաբաղը ստանալու դիմաց, սրանով ամբողջացել է, որ ՀՀ-ն երեք քայլանի գործողությամբ ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Սա է պատճառը, որ ես այդ բանակցային գործընթացը անվանել եմ ֆեյք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, երբ Ադրբեջանը եւ մյուսները ասում են՝ տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ինքնորոշման սկզբունքը իրար չեն հակասում, եւ Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, դա ասում էր հիմնվելով 1998-1999 թվականների ՀՀ արտաքին քաղաքականության եւ կառավարության գործողությունների վրա:

«Այ դրա համար է, որ ասել եմ՝ զրոյական կետից է պետք սկսել բանակցային գործընթացը: Դրա համար է, որ ասել եմ՝ եկեք պարզաբանենք, թե մադրիդյան սկզբուքներն ինչ են նշանակում, արյդոք այդ սկզբունքներով հնարավոր է, որ Արցախն ստանա կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս: մենք պետք է առավելագույնս անենք ԼՂ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Կենաց ասելով չի, այս գործընթացում մենք սահմանափակված ենք այն փաստաթղսթերով եւ գործողություններով, որը ձեր քաղաքական ղեկավարի քվեարկությամբ ընդունվել է ՀՀ կողմից որպես միջազգային հարաբերությունների ընդունելի կանոն: Մենք դրանով սահմանափակված ենք եւ ամեն ինչ կանենք, որ այդ սահմանափակումները հաղթահարենք»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր