67740 դիտում
19:44 07-10-2021
Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի երիտասարդների կողմից կառուցված մատուռն օծվեց և այն անվանակոչվեց «Նարեկ». տեղադրվեցին նաև 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում օծված «Նարեկ» մատուռը դարձել է մի իսկական ուխտատեղի ոչ միայն տեղաբնակների, այլ նաև հյուրերի համար: Գրեթե ամեն օր մատուռ են այցելում հավատացյալներ ու իրենց այցը կոչում են Եղիցի լույս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղում մատուռի շինարարական աշխատանքները սկսվել են 2020թ.-ի դեկտեմբերից:
Այս տարի՝ սեպտեմբերի 27-ին, Արմավիրի մարզի հոգևոր հովվի կողմից պաշտոնապես օծվեց մատուռը, որից հետո հավատացյալների համար այն պաշտոնապես բացվեց:
Արարողությանը ներկա էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Դիվանապետ Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։
Մատուռի կառուցման գաղափարը ու նախաձեռնությունը Արամ Ղազարյանինն ու Արգամ Մելքոնյանինն է:
Կառուցման գործում նրանց մեծ օգնություն են ցուցաբերել Լեռնագոգ գյուղի երիտասարդները ու ով ինչով կարողացել է, լծվել է այդ սուրբ ու վեհ գործի իրականացմանը:
Գրեթե 24-ժամյա ռեժիմով մարդիկ աշխատել են, միս ու արյուն, հավատ են դրել մատուռի կառուցման գործում ու անունն էլ կոչել են «Նարեկ»:
Սեպտեմբերի 27-ին՝ մատուռի բացման օրը, այնտեղ տեղադրվել են նաև Արցախյան պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, Արմավիրի մարզի հերոսներ Էդգար Բարսեղյանի, Մանվել Մկրտչյանի, Սուրեն Սահրադյանի, Կարեն Առաքելյանի, Մանվել Գևորգրանի, Դավիթ Թորոսյանի, Յուրի Պողոսյանի անվանական հուշաքարեր, իսկ մատուռի վրա Սուրբ խաչը տեղադրվեց հոգևոր հովվի կողմից այն օծելուց հետո:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+