19815 դիտում
18:35 10-12-2021
Արարատի մարզի Նարեկ գյուղում օծվեց մարզի ամենամեծ խաչը, որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած նարեկցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 4֊ին, Արարատի մարզի Նարեկ համայնքում տեղի ունեցավ մարզում տեղադրված ամենամեծ՝ 8 մետր բարձրություն ունեցող խաչի և 2 խաչքարերի օծման արարողություն։
Խաչը և խաչքարերը տեղադրվել են՝ ի պատիվ արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված Մուշ Մհերի Հակոբյանի, ով զոհվել է Արցախի Հանրապետության Հադրութի պաշտպանական դիրքերում, սեպտեմբերի 30֊ին թուրք-ադրբեջանական հրոսակների սադրիչ գործողությունների ժամանակ։
Խաչքարերից մեկը նվիրված է Շոթա Քաջիկի Բալեյանին, ով համարվում է անհետ կորած՝ հոկտեմբերի 17֊ից։
Խորհրդանշական արարողությունը իրականացրեց Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը։ Քահանայի կողմից խաչն օծվելուց հետո հոգեշնորհ քահանան պատգամեց. «Խաչը և խաչքարերը պետք է ծառայեն ոչ միայն Նարեկ համայնքի բնակիչներին, այլ նաև ողջ հայությանը»։ Ապա նրա կողմից հնչեցվեց Տերունական աղոթքը։
Խաչի և խաչքարերի բացմանը ներկա էին ոչ միայն Նարեկ գյուղի բնակիչները, այլև հանրապետության մի քանի մարզերից եկած այցելուներ, գյուղի դպրոցի աշակերտներն էլ հանդես եկան իրենց պարով։ Միջոցառմանը ներկա էին նաև համայնքապետն ու դպրոցի ղեկավար կազմը։
Խաչի կառուցման նախաձեռնողը նարեկցի Սարգիս Բալեյանն է։ Հետագայում նախատեսվում է կառուցվել նաև փոքրիկ մատուռ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 291+
291+