2004 դիտում
22:07 09-10-2021
Հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական դիպուկահարի կողմից Մարտակերտում քաղաքացիական անձի սպանության վերաբերյալ:
«Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»։
Նմանատիպ նյութեր
1617 դիտում
23:50 03-10-2022
Ցանկացած վայրագության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ԱՄՆ Պետդեպը՝ հայ գերիների սպանության մասին
Այս բաժնից
1570 դիտում
22:59 31-12-2024
Խաղաղության տարիները շարունակական լինեն, մնացածը կստեղծենք միասին․ Արայիկ Հարությունյան
1429 դիտում
22:33 31-12-2024
Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ