14695 դիտում
23:28 11-10-2021
Կալանավորվել է հոգեմետ դեղերով մորը մահվան հասցրած ու ինքնասպանության փորձ կատարած կինը. aravot.am
Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Շիրակի մարզի դատախազության միջնորդությունը՝ երկամյսա կալանքի վերցնելով Գյումրու Մուշ 2 թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Կ․Մ․-ին։
Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանից։ Հիշեցնենք, որ այս կինը, բնակվելով իր 84-ամյա մոր հետ, վերջինիս ցավերը մեղմելու նպատակով որոշել է օգնել ՝ կյանքին վերջ դնելու ու խմեցրել է իրեն հատկացված հոգեմետ դեղերը՝ «Ցիկլոդոլ», «Դիազեպամ», «Հարոպերիդոլ», ընդհանուր թվով՝ 72 դեղահաբեր։ Այնուհետ նա ևս իր կյանքին վերջ տալու նպատակով խմել է այդ նույն հոգեմետ դեղերից 102 դեղահաբ ու հայտնվել կոմատոզ վիճակում։ 56-ամյա Կ․Մ․-ին գրանցված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։
Մորը և աղջկան թունավորմամբ տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։ Մայրը, մեկ շաբաթ անց գիտակցության չգալով, մահացել էր։ Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն կատարելու և 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանություն կատարելու հատկանիշներով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։
Նշված քրգործը հարուցվել էր հոկտեմբերի 9-ին՝ Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ 84-ամյա Ցողիկ Մադոյանի սպանության և Գյումրի քաղաքի բնակիչ 56-ամյա Կարինե Մադոյանի ինքնասպանության փաստով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 26-ին Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մուշ 2-րդ թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից իրենց մոտ են տեղափոխվել վերջիններս։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել էին, որ վերջիններս ի վիճակի չեն բացատրություն տալու։
Օրեր անց, հոկտեմբերի 2-ին, Ց․ Մադոյանը «Գյումրի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել էր։
Նյութերի նախապատրաստման ընթաքում որոշ հանգամանքներ էին ի հայտ եկել, ինչից հետո սպանության և ինքնասպանության փաստով հարուցվել էր քրեական գործ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: