211652_close_icon
views-count172752 դիտում article-date 10:18 28-06-2020

Ո՞վ է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով նշանակվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ. նա իրավապահ համակարգի փորձառու հնաբնակներից է

Երեկ՝ հունիսի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել գնդապետ Սասուն Աբաղյանը: Վերջինս իրավապահ համակարգում հարուստ աշխատանքային փորձ ունի, համարվում է խստապահանջ, որտեղ էլ որ աշխատել է, տիրապետել է օպերատիվ իրավիճակին և մինչ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ նշանակվելը, աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի օգնական: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետի կենսագրությունը. [b]ՍԱՍՈՒՆ ԺՈՐԱՅԻ ԱԲԱՂՅԱՆ[/b], 2-ը փետրվարի 1977թ․ ք․Իջևան [b]Կրթություն[/b] 1983-1994 թ.թ. Մասիս քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոց: 1994-1999թ.թ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ Բարձրագույն դպրոցի «օպերատիվ-հետախուզական գործունեություն» ֆակուլտետ, որակավորումը՝ իրավաբան: 2010-2012թ.թ. ՀՀ Պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի «ֆինանսներ» ֆակուլտետ, որակավորումը՝ ֆինանսների մագիստրոս: [b]Վերապատրաստումներ[/b] 2004թ. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման մեթոդներ» , ք.Կահիրե : 2008թ. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարում ԵԱՀԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների համագործակցություն» , ք.Վիեննա: 2008թ. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցանքներ կատարած անձանց էքստրադիցիա» , ք.Բրյուսել: 2008թ. «Ինտերպոլի անդամ պետությունների իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքար» , ք.Լիոն: 2009թ. «ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի քրեական պատիժների իրականացման ծառայության համագործակցության հետ կապված խնդիրներ» , ք.Լոս-Անջելես: [b]Աշխատանքային գործունեություն[/b] 1999թ․ - 2002թ. ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր: 2002թ․ - 2007թ. ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ: 2007թ․ - 2007թ. ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնակատար: 2007թ․ - 2008թ. ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրաբիզնեսի դեմ տարվող պայքարի բաժնի պետի տեղակալ: 2008թ․ - 2009թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ հաշվառման բաժնի պետ: 2009թ․ - 2009թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի պետ: 2009թ․ - 2010թ. ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի պետ: 2010թ․ - 2010թ․ ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական։ 2010թ․ - 2011թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ հատուկ բաժնի պետի տեղակալ։ 2011թ․ - 2014թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության 6-րդ բաժնի պետ: 2014թ․ - 2014թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ: 2014թ․ - 2016թ. ՀՀ ԿԱ ՖՆ ՕՀ և ՆԱ գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության պետ: 2020թ․ - 2020թ․ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի օգնական։ [b]Այլ տվյալներ[/b] ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության» մեդալով: ԼՂՀ Վարչապետի որոշմամբ պարգևատրվել է անվանական մարտական զենքով: ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով: ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարգևատրվել է «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով: ՀՀ Ֆինանսների նախարարի հրամանով 2015թ-ին շնորհվել է ,,ՀՀ հարկային ծառայության գնդապետ,, հատուկ կոչում: [b]ՀՀ ոստիկանության պետի կողմից՝[/b] 1. Պարգևատրվել է «10 տարվա ծառայության համար» մեդալով. 2. Պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով. 3. Պարգևատրվել է «Ոստիկանության պատվոգրով». 4. Պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով. 5. Պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի կողմից՝ 1. Պարգևատրվել է «հուշանվերով». 2. Պարգևատրվել է «շնորհակալագրով». 3. Խրախուսման կարգով արտահերթ շնորհվել է «Մաքսային ծառայության փոխգնդապետ» հատուկ կոչում: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի կողմից խրախուսման կարգով 2009 թ-ին արտահերթ շնորհվել է «արդարադատության փոխգնդապետ» կոչում: ՀՀ-ում ՌԴ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից պարգևատրվել է «Սահմանապահ ծառայության 3-րդ աստիճանի գերազանցիկ» կրծքանշանով: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի կողմից պարգևատրվել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով: ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի պետի կողմից պարգևատրվել է «Պատիվ. Գիտելիք. Օրենք» կրծքանշանով: [b]Անձնական տվյալներ [/b] Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/27/1158352/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ էին տեղի ունեցել ոստիկանության մարզային վարչություններում:

Նմանատիպ նյութեր