211652_close_icon
views-count2196 դիտում article-date 21:30 12-10-2021

Տեսչական մարմինը կրկին դիտարկել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հանրային տրանսպորտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 12-ին շարունակել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբվերահսկողության իրականացումըԵրևանի Նոր Նորք վարչական շրջանով երթևեկող հանրային տրանսպորտում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներըՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների ևՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ առավոտյան և կեսօրից հետո Նոր Նորքում, մասնավորապես Գայի պողոտային հարակից կանգառի կետերում դիտարկել են ուղևորափոխադրում կատարող142 տրանսպորտային միջոց։

Դիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինըհայտնաբերել է 17խախտում։ Մի քանի վարորդներ ու ուղևորներդիմակ չեն կրել, որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել են ախտահանիչ հեղուկները։ Վարչականիրավախախտում կատարած ուղևորափոխադրում կատարող ընկերությունների և ուղևորների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։

Մեկ տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի վաղը։
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր