1549 դիտում
16:18 13-10-2021
ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստն ավարտվել է. Համակարգող խորհրդի նախագահությունը 2021թ․ ստանձնել էր Հայաստանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավարտվել է Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ Այս տարի խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը։
Եզրափակիչ հանդիպումը մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթներով։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ գործընկերների հետ քննարկումները մասնակից երկրների հարկային ծառայություններին օգնում են նախանշել զարգացման հեռանկարները․ «Ներկայում հարկային մարմիններին առնչվող խնդիրների լուծումը մեծապես կախված է հարկային վարչարարության մեջ առաջադեմ թվային տեխնոլոգիաների գործածումից, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ժամանակակից գործիքների կիրառումից, ինչպես նաև մեր երկրների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ընդլայնումից»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է համակարգող խորհրդի դերը՝ ձևավորելու փոխգործակցության ճկուն հարթակ, միաժամանակ շեշտել հարկային վարչարարության բարելավման նշանակությունը ՀՀ կառավարության համար. «Վերջին տարիներին մենք բեկում ենք գրանցել Հայաստանում վարչարարության թվայնացման, թափանցիկության, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների կատարելագործման, նաև հարկային ծառայության նկատմամբ վստահության ամրապնդման և հարկային կարգապահության բարձրացման գործում»:
Նիստի գլխավոր թեման ԱՊՀ մասնակից պետություններում հարկային ստուգումների արդյունավետության բարձրացումն էր։ ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստանում այս ուղղությամբ կատարվող աշխատանքը։ Քննարկվել է նաև ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։
Տարվա գլխավոր ձեռքբերումն այն է, որ առաջին անգամ հնարավոր դարձավ տվյալներ փոխանակել ԱՊՀ անդամ երկրների հարկային ծառայությունների միջև։ Դա էապես կբարձրացնի հարկային վարչարարության արդյունավետությունը։
Հարկային մարմինների համակարգող խորհրդի ամփոփիչ նիստին նախորդել են փորձագետների հետ քննարկումները, որոնց ժամանակ դիտարկվել են հարկային վարչարարության հրատապ մի շարք հարցեր։ Եզրափակիչ նիստին ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարարը և ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենը։
ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացվելու է Բելառուսում։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1186 դիտում
21:23 20-02-2023
ԱՊՀ պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանը
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին